Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել: Վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտմեքենայից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի շտապօգնության մեքենային: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած):