ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականանցրել  Երեւանում անցկացվող Media Festival-ի ժամանակ, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից:

«ՀՀ քարտեզն առանց Սյունիքի տեղադրող և հայաստանյան իրադարձությունները իշխանական տեսանկյունից լուսաբանող անգլալեզու EVN Report -ն այս օրերին միջազգային Media Festival է անցկացնում Երևանում, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչները:

Մի խումբ երիտասարդներ այսօր ներկա են գտնվել մեդիա փառատոնին և հնչեցրել հայ ժողովրդի ձայնը:

 -«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում

- Այս «Խաղաղության դարաշջան» կոչվածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանություն: Դադարեք զբաղվել դրա պրոպագանդայով:

- Եվ դու @EVN Report այլևս երբեք չհամարձակվես տեղադրել Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում: