Հանրապետության տարածքում մայիսի 29-ի, 30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +21 +24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ +26 +29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +20 +25,

Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +26,

Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26 +30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +30,

Արարատում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30+33,

Արմավիրում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +29 +32,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +22 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի նախալեռները գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +24+26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +32։