Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած բանակցությունները Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ «սպասված մակարդակում» չեն անցել, եւ Անկարան չի կարող «այո» ասել այն երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որոնք «աջակցում են ահաբեկչությանը», հայտնել է պետական TRT Haber հեռարձակողը:

Թուրքիան դեմ էր հանդես գալիս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եւ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուն պես լրագրողներին հայտնել է. «Նրանք անկեղծ չեն»,- փոխանցում է Reuters-ը:

«Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի ղեկավարն է, մենք վճռականորեն չենք կարող «այո» ասել երկրներին, որոնք աջակցում են ահաբեկչությանը՝ անդամակցելով ՆԱՏՕ-ին»,- ասել է նա: