Արցախի իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցած զինյալները կարող էին տեղափոխվել Ուկրաինա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մեծ հավանականություն կա, որ այդ ահաբեկչական խմբավորումներն այժմ Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է Բեգլարյանը։

Նա խոսքով՝ Արցախի իշխանությունները տեղեկություններ ունեն, որ 5-7 հազար սիրիացի եւ լիբիացի զինյալներ են կռվել Ադրբեջանի կողմից, պատերազմից հետո դրանց մի մասը կարող էր մնալ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում։ «Նրանք եկել են այստեղ փողի համար կռվելու, այդ թվում՝ հակաքրիստոնեական գաղափարներով»,- նշել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ ԼՂՀ իշխանությունները նաեւ ապացույցներ ունեն, որ այդ ահաբեկչական խմբավորումները Սիրիայում կռվել են ռուսական զորքերի դեմ, իսկ Ղարաբաղ գալու համար հավաքագրելիս նաեւ հակառուսական կարգախոսներ են օգտագործվել։