Իսրայելը պատրաստ է օգտագործել իր «ինքնապաշտպանության իրավունքը»՝ դադարեցնելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը, գրում է AFP-ը։

Բենեթն ասել է, որ ինքը հասկացրել է, որ Իսրայելը նախընտրում է դիվանագիտությունը, սակայն «իրավունք է վերապահում ինքնապաշտպանության եւ Իրանի դեմ գործողությունների՝ արգելափակելու նրա միջուկային ծրագիրը, եթե միջազգային հանրությունը հաջողության չհասնի համապատասխան ժամկետներում»:  

Փորձագետները Իսրայելը համարում են միակ միջուկային տերությունը Մերձավոր Արեւելքում, թեեւ երկիրը հրաժարվում է հաստատել կամ հերքել, որ ունի նման զենք։ 

Իսրայելը կտրականապես դեմ է 2015 թվականի համաձայնագրին, որն ընկալում է որպես իր անվտանգության սպառնալիք։ 

Այս շաբաթ Իսրայելի բանակը զորավարժություններ է անցկացրել Միջերկրական եւ Կարմիր ծովերում։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ զորավարժությունները նմանակել են Իրանի վրա լայնածավալ հարձակման, ներառյալ նրա միջուկային օբյեկտները: