Իրանը մոտ է ատոմային ռումբ ստեղծելու համար զգալի քանակությամբ նյութ ունենալուն, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանը շատ մոտ է զգալի քանակությամբ նյութ ունենալուն։ Սակայն զգալի քանակություն ունենալը ռումբ ունենալ չի նշանակում, դա շատ կարեւոր է։ Բայց, իհարկե, դա բանալություն չէ», - ասել է Գրոսին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին առավելագույն հասանելիություն ունենալու կարեւորությունը:

Նրա խոսքով՝ Իրանում նոր ցենտրիֆուգների մշակումը շարունակվում է, ինչը նշանակում է, որ նրանք ավելի մեծ ծավալների նյութեր ավելի արագ տեմպերով արտադրելու տեխնոլոգիա կունենան: «Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք ամբողջ նյութը, որը նրանք ունեն, դա արդեն զգալի քանակություն է… Իսկ քանի որ նրանք շարունակում են գործընթացը, դա մի քանի շաբաթվա հարց է»,- եզրափակեց նա։