Առողջապահության նախարարությունը 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պայքարի համար մոտ 35,3 միլիարդ դրամ է ծախսել։ Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը, մասնավորապես, տեղեկացրեց, որ միջոցներն ուղղվել են պատվաստանյութերի ձեռքբերմանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ բուժօգնության կազմակերպմանը։

«Բացի այդ, այս շաբաթ կառավարությունն առողջապահության նախարարությանը կտրամադրի եւս 5,2 միլիարդ դրամ, ինչը կօգնի ապահովել պետական ֆինանսավորմամբ բժշկական ծառայությունների անընդհատությունը»,- ասաց Ավանեսյանը։