Ռուսաստանը հանել է Հայաստանի եւ Ղրղըզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները։  Համապատասխան կարգադրությունը, որը հրապարակվել է  իրավական տեղեկատվության պորտալում, ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Լրացնել օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց հանդեպ հանվել են Ռուսաստանի Դաշնության մտցրած տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները, <…> այդ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը»,- նշվել է փաստաթղթի տեքստում։

Սահմանափակումները մտցվել էին ընթացիկ տարվա մայիսի 20-ին։