Միասին երիտասարդական շարժումը երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է Համահայկական երիտասարդական կրթական ֆորում «Միասին-2011»-ը:

Այս տարի եւս ֆորումը կազմակերպվում է Սեւան ազգային պարկի տարածքում, եւ իրենից ներկայացնում է վրանային ճամբար:

«Միասին-2011» կրթական ֆորումը անցկացվելու է 3 հոսքով. առաջին հոսքը ճամբարում  օգոստոսի 4-10-ը, երկրորդը` 12-18-ը, երրորդը` 20-26-ը: Յուրաքանչյուր հոսքին կմասնակցի 500 հոգի: Ընդհանուր առմամբ ֆորումը կտեւի 1 ամիս 1500 երիտասարդների մասնակցությամբ:

Ֆորումի առաջին հոսքը բարեհաջող իրականացվել է: Նախանշված ծրագրերից եւ միջոցառումներից բացի եղան նաեւ անակնկալներ:

Նրանց  հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզպետը, հայտնի երգիչներ, երգչուհիներ, «Բարի լույս, հայեր» ծրագրի անձնակազմը, ինչպես նաեւ փորձագետներ տարբեր բնագավառներից եւ հյուրեր արտերկրից:

2011թ. ամռան   ամենահետաքրքիր եւ ուսուցողական ֆորումը դեռ 20 օր շարունակ կլինի Սեւանա լճի ափին  «Միասին» երիտասարդական շարժման  շնորհիվ: