ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաեւ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։

Դիմեցինք Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք իր հայրն առնչվել է Նարեկ Գրիգորյանի ջոկատի հետ, ինչպես հայտարարել է նա։

Գիտեք՝ ես սովորություն չունեմ անմեղսունակներին անդրադառնալու կամ մեկնաբանելու, բայց այս անգամ բացառություն կանեմ։ Այդ թերուս ձկնգողը, որը Գավառ- Մարտունի մայրուղուց հայտնվել է խորհրդարանում, ոչ միայն անսահման անգրագետ է, այլ նաեւ էժան մանրադրամ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինքնավնասման ճանապարհով բանակից ազատվածն ասում է՝ ինքը ջոկատ է ղեկավարել, ու իմ հայրն էլ խուսափել է այդ ջոկատում կռվելուց ու ասել ա՝ տղերքս կգան, ու չեն եկել։ Գիտեի, որ հայտնի խաբեբա է եւ հիմար, բայց էդ աստիճանի՞։

Նարեկ Գրիգորյանը նաեւ հայտարարել է, թե մտել է Ձեր աշխատասենյակը, եւ Դուք վախից դողացել եք.

Հիմա մարզպետարանի աշխատակիցներն ահագին ծիծաղել են։ Աշխատանքային էթիկան թույլ չի տալիս թե չէ որոշ գեղեցիկ դրվագներ կպատմեի եւ հանրությունը լիարժեք կիմանար թե ով է դա։ Նրա կինը եւ ընտանիքի անդամները հազար անգամ իմ օջախում հաց են կիսել, ինձ համար կարմիր գծեր կան այս կյանքում, հակառակ դեպքում՝ բաներ կասեմ, որ ողջ կյանքում տակից դուրս չի գա: Խղճում եմ այդ անմեղսունակին, խոսելիս էլ դողում էր, նմաններին նիկոլները հատուկ օրերի համար են պահում, տեքստեր դեմ տալիս, օգտագործում ու դեն նետում.  ձկնգողը բացառություն չէ, իսկ եթե շարունակի ընկնել ոտքի տակ եւ չափը անցնի՝ մեղքն իր վիզը...։