Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտնել է, որ հունվարյան իրադարձություններից հետո, երբ հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, 26 մարդ է ազատազրկման դատապարտվել: Այս մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում։

Պետության ղեկավարի խոսքով՝ հեղաշրջման փորձը «լավ կազմակերպված ակցիա էր, Ալմաթիի վրա հարձակումը՝ շատ հնարամիտ խոշտանգում»։ Տոկաեւն ընդգծել է, որ այդ պահին ավելի քան 3000 զենք է գողացվել, որոնց կեսից ավելին դեռ բողոքի ակցիաները հրահրողների ձեռքում է:

Ավելի վաղ Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը հայտնել էր, որ հունվարին զանգվածային ցույցերի գործով 331 մարդ է դատապարտվել: