ՆԱՏՕ-ն ուղիներ է փնտրում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատճառով Թուրքիային հանգստացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «լուրջ է ընդունում» Թուրքիայի մտավախությունները Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, ինչը միաժամանակ «պատմական» քայլ է։ 

«Մենք արդյունավետ աշխատում ենք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ՝ լուծումներ գտնելու համար՝ լուծելու Թուրքիայի մտահոգությունները»,-ասել է Սթոլթենբերգը Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։