Թուրքիան դեռեւս կոնկրետ քայլեր է ակնկալում Ֆինլանդիայից եւ Շվեդիայից Անկարայի պահանջների կատարման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքվ՝ ՆԱՏՕ-ն «անվտանգության կազմակերպություն» է, եւ նրա անդամները պետք է ենթարկվեն դաշինքի սկզբունքներին։

«Սա ոչ թե ազատ  ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Նրանք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն մեր անվտանգության խնդիրները լուծելու համար»,-ասել է Էրդողանի խոսնակը։

Քալընի խոսքով՝ Անկարան ցանկանում է շարունակել երկխոսությունը սկանդինավյան երկրների հետ։