ՆԱՏՕ-ն կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կհայտարարի որպես անվտանգության, խաղաղության եւ կայունության համար սպառնալիք։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Երբ աշխարհը փոխվում է, փոխվում է նաև ՆԱՏՕ-ն, իսկ աշխարհն ավելի վտանգավոր է դարձել։ Մենք կհստակեցնենք, որ Ռուսաստանն այլեւս գործընկեր չէ, այլ սպառնալիք՝ մեր անվտանգության, խաղաղության եւ կայունության համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ հավելել, որ դաշինքի նոր ռազմավարության շրջանակում առաջին անգամ հիշատակվելու է նաեւ Չինաստանը:

«Չինաստանի վերելքը մարտահրավեր է մեր շահերին, մեր արժեքներին եւ մեր անվտանգությանը», - նշել է Յենս Սթոլթենբերգը։