Ղազախստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը եւ Էբրահիմ Ռաիսին գործարկել են Իրանի տարածքով Թուրքիա մեկնող առաջին բեռնատար գնացքը, հայտնում է ORDA լրատվականը:

Գնացքը գործարկվել է առցանց եւ մեկնարկային կետը եղել է Պավլոդարը, որից մի քանի օր անց գնացքը հասել է Թեհրան:

Երթուղու երկարությունը 6336 կիլոմետր է եւ ճանապարը տեւում է 12 օր: Այս երթուղու գործարկումը կնպաստի այլընտրանքային երթուղիների դիվերսիֆիկացմանը եւ Ղազախստանի տարածքով բեռնարկղային փոխադրումների ավելացմանը։

Հիշեցնենք, որ այսօր Տոկաեւը պաշտոնական այցով ժամանել էր Իրան, որի ընթացքում երկու պետությունների ղեկավարները համագործակցության վերաբերյալ 9 փաստաթուղթ են ստորագրել`տարանցման զարգացման, գիտական ​եւ մշակութային, էներգետիկ, գյուղատնտեսական եւ առեւտրատնտեսական փոխանակման հարցերի վերաբերյալ: