Թուրքական բանակը լիովին պատրաստ է սկսելու սահմանամերձ գործողությունը Սիրիայում՝ սպասելով հրամանատարության համապատասխան հրամանին, տեղեկացրել է TGRT հեռուստաալիքը։

Թուրքական հեռուստաալիքի տվյալներով՝ գործողության իրականացման համար անհրաժեշտ ամբողջ նախապատրաստական աշխատանքն արդեն ավարտված է։

Այս գործողության ընթացքում Անկարան շեշտը դնելու է սեփական ռազմատեխնիկայի կամ թուրքական կողմից արդիականացված տեխնիկայի օգտագործման վրա։

Նախատեսվում է գործի դնել հարվածային անօդաչուներ, այդ թվում «Բայրաքթարներ», «Կորալ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, կրակի աջակցման եւ հետախուզության T129 ATAK ուղղաթիռներ, այլ ռազմատեխնիկա։

Սիրիայի հյուսիսում նախատեսված գործողությունն սկսելու ժամկետը եւ տեւողությունը ճշտվում են։