ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեծ նշանակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՀԱՊԿ-ը ոչ վաղ անցյալում ցույց տվեց իր արդյունավետությունը, օպերատիվությունն ու անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ-ի զարգացումը մեր առաջնահերթություններից է արտաքին քաղաքականության ոլորտում»,- ընդգծեց Կրեմլի խոսնակը։