Ուկրաինայի հատուկ գործողությունում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը չի դիտարկվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, այդ տարբերակը չի դիտարկվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկվում է Ուկրաինայի հատուկ գործողությունում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը։

Պեսկովը նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  մեծ նշանակությունը։ «ՀԱՊԿ-ը ոչ հեռավոր անցյալում ցուցադրել է իր արդյունավետությունը, օպերատիվությունն ու պիտանիությունը։ ՀԱՊԿ-ի զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է արտաքին քաղաքականության ոլորտում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։