Ռաքքա-Հոմս ճանապարհին մարդատար ավտոբուսի վրա իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է տասնմեկ զինվոր եւ երկու խաղաղ բնակիչ, եւս երեք զինվոր վիրավորվել է։

Ինչպես հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը, այսօր առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, Ռաքքա-Հոմս ճանապարհին Ալ-Ջիրա շրջանում մարդատար ավտոբուսն ահաբեկչական հարձակման է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է տասնմեկ զինվոր եւ երկու քաղաքացիական անձ, վիրավորվել է երեք զինվոր: