Կորոնավիրուսի համավարակի հետ կապված Ֆինլանդիա մուտքի սահմանափակումները հանվում են հունիսի 30-ից, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։ 

Սա նշանակում է, որ Ֆինլանդիա ժամանող երրորդ երկրների ճանապարհորդներից այլեւս չի պահանջվում պատվաստման կամ COVID-19 թեստի վկայականներ ունենալ, ինչպես նաեւ սահմանային անցակետերում կորոնավիրուսի թեստ անցնել։ Առողջապահական մարմինները եկել են այն եզրակացության, որ արտաքին սահմաններում սահմանափակումների համար այլեւս բժշկական հիմքեր չկան։ 

Ակնկալվում է, որ սահմանափակումների վերացումը կմեծացնի երրորդ երկրներից երթեւեկությունը։ Օրինակ՝ արեւելյան սահմանին կարող է ավելանալ երթեւեկությունը։