Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը 100մ տարածքում տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները փորձնական են, լաբորատոր ուսումնասիրություններից և դրական արդյունքներից հետո վերին շերտի տեղադրումը կշարունակվի։

«Ժանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Լանջիկ-Գյումրի հատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։