ԵԱՏՄ առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ճնշումը ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա, նման քայլերին արդյունավետ արձագանքել հնարավոր է միայն միասնաբար, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

««Հնգյակի» առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ճնշումն ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա։ Մեր տնտեսությունները սերտորեն կապված են, ուստի մենք միայն միասին կարող ենք արդյունավետորեն արձագանքել ոչ բարեկամական քայլերին»,- երեքշաբթի Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը պատժամիջոցների ազդեցությունը քաղաքացիների վրա նվազագույնի հասցնելն է եւ մակրոտնտեսական կայունությունը ամրապնդելը։ «Կարեւոր է ապահովել եվրասիական ինտեգրման հետագա առաջանցիկ զարգացումը, համատեղ հաղթահարել միջազգային տնտեսական համակարգի անկայունության հետեւանքները նոր բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում»,- ընդգծել է Միշուստինը։