Յուժնո-Սախալինսկում ձերբակալվել է միջազգային ահաբեկչական «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» կազմակերպության ենթադրյալ աջակիցը, գրում է «Կոմերսանտը»։

Ըստ ԱԴԾ-ի տվյալների՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնակիչը գումար է փոխանցել Թուրքիայում «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ»-ի անդամին՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար: Այս փաստի առթիվ ԱԴԾ-ն երկու քրեական գործ է հարուցել, կալանավորը մինչեւ դատաքննությունը կպահվի քննչական մեկուսարանում։

Ձերբակալվածը կասկածվում է ահաբեկչական բնույթի մի շարք հանցագործություններ կատարելու մեջ։ Ըստ ԱԴԾ-ի՝ կասկածյալը գումար է փոխանցել «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ»-ի անդամին, որը պատասխանատու է «նրա ռեսուրսային ապահովումը կազմակերպելու համար»:

Կասկածյալը արմատական իսլամի կողմնակից է եւ հավատարիմ է ծայրահեղական հայացքներին, հաղորդում է ԱԴԾ-ն: «Նա իրականացրել է ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր եւ արդարացրել ահաբեկչության գաղափարախոսությունը՝ հրապարակելով համապատասխան նյութեր սոցիալական ցանցի իր անձնական էջում, որը հանրային տիրույթում է»,- հայտնում է Սախալինի շրջանի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը (մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ից): Նրան բերման են ենթարկել ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները։

ԱԴԾ հետաքննչական վարչությունը երկու քրեական գործ է հարուցել՝ ՌԴ ՔՕ 205.1 եւ 205.2 հոդվածներով (աջակցություն ահաբեկչական գործունեությանը, ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային հիմնավորում կամ ահաբեկչության քարոզչություն): Ձերբակալվածը մինչեւ դատը կպահվի քննչական մեկուսարանում։