Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկը՝ երկրի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին առաջին տեղակալ Սամաթ Աբիշը, հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալ Ասկար Ամերխանովը, փոխանցում է ORDA Telegram-ալիքը։

«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»,- Մեջլիսի կուլիսներում ասել է ԱԱԿ-ի փոխնախագահ Ամերխանովը:

Հունվարյան իրադարձությունների ժամանակ Սամաթ Աբիշը աշխատանքի է եղել։ Ամերխանովի խոսքով՝ Աբիշը Ղազախստանում է»,- գրում է ORDA-ն։