Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում անել այս տարվա բյուջեում եւ 2,1 մլրդ դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը:

Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված իրավիճակի հետ:

Հանրապետության տարածքում COVID-19-ի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով մարտ-ապրիլ ամիսների ընթացքում անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2,110,807.4 հազ դրամի սահմանված չափաքանակով:

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է բնակչությանը ապահովել անվտանգ, հակահամաճարակային, կանխարգելիչ ծառայություններով:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կնվազեն 2,1մլրդ դրամով, իսկ ծախսերը կավելանան` 2,1 մլրդ դրամով։