Թուրքիայի հետախուզական ծառայությունները Ստամբուլում կանխել են իսրայելցիների դեմ Իրանի ծրագրած ահաբեկչությունը։ Այս մասին  Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդի՝ Անկարա այցի մեկնարկից առաջ հայտարարել են Թուրքիայի իշխանությունները, գրում է իսրայելական Vesti-ն։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ անցած ուրբաթ՝ հունիսի 17-ին, հատուկ ծառայություններին հաջողվել է խափանել Իսրայելի նախկին դեսպանի առեւանգումը, ով Ստամբուլ էր ժամանել կնոջ հետ եւ ապրում էր քաղաքի հյուրանոցներից մեկում։ Բացի այդ, նախապատրաստվում էին հարձակումներ իսրայելցի զբոսաշրջիկների վրա։ Ձերբակալվել է առնվազն 10 կասկածյալ։  

Անկարան ընդգծել է, որ առեւանգումը եւ ահաբեկչական հարձակումները խափանվել են պլանավորման փուլում։ Կատարվում է հետաքննություն։