Եվրոպական խորհուրդն Ուկրաինային եւ Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը։
«Եվրոպական խորհուրդը թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային եւ Մոլդովային։ Պատմական պահ եւ հույսի ազդանշան ուկրաինացի ժողովրդի համար»,- գրել է Բեթելը։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն եւ ընդունել համապատասխան բանաձեւ։
Բանաձեւին կողմ է քվեարկել 529 պատգամավոր, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։