McLaren P1 սուպերքարը կստանա առանց տանիքի տարբերակ։ Lanzante-ն ներկայացրել է McLaren P1 Spider սուպեր հիբրիդը: Սա սովորական P1-ի բաց տարբերակն է։ Մեքենան կառուցվել է օրիգինալ P1-ի, 720S-ի եւ Artura-ի էքստերիերի հեղինակ Փոլ Հոսի մասնակցությամբ եւ կարտադրվի հինգ միավորի քանակով։ Առաջին հաճախորդին խոստանում են մեքենան հանձնել մինչեւ տարեվերջ, գրում է Motor-ը։

Տանիքի բացակայության պատճառով կոշտության նվազումը փոխհատուցվել է շասսիի ներքեւի մասի ամրացմամբ: