Հունգարիայի MOL նավթագազային խոշոր ընկերությունն ամրագրված գնով բենզինի վաճառքի սահմանափակում է մտցրել՝ մեկ մարդուն օրական 50 լիտր։ Այս մասին տեղեկացրել է ձեռնարկության ներկայացուցիչ Պիրոշկա Բակոշը, գրել է Telex.hu պորտալը։

Նա ընդգծել է, որ օրական 50 լիտրի գերազանցման դեպքում ավտոտերերը բենզինի համար կվճարեն արդեն «շուկայական գներով»։ Մինչ այդ սահմանափակումը մեկ մարդու համար օրական 100 լիտր էր։ Միջոցը չի վերաբերում բեռնատարներին եւ գյուղնտտեխնիկային։

Անցած շաբաթ Հունգարիայի իշխանությունները մինչեւ հոկտեմբերի 1-ը երկարացրել էին որոշ սննդամթերքների եւ վառելիքի գների սահմանափակումները։ Մեկ լիտր բենզինն ամրագրվել էր 480 ֆորինտի (1,2 եվրո) մակարդակում։

Մի շարք մթերային ապրանքների համար գների կարգավորումը մտցվել էր փետրվարին։ Դա վերաբերել է ալյուրին, շաքարին, կաթին, խոզի մսին։ Բենզինի գները կարգավորվում են դեռեւս 2021թ. նոյեմբերից։