Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ցանկացած քաղաքական գին վճարել Եվրամիությանն անդամակցելու համար։ Այս մասին նա ասել է հունիսի 24-ի ճեպազրույցի ժամանակ։

«Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որ քաղաքացիները կարողանան ապրել խաղաղության եւ կայունության մեջ, զարգացող եւ առաջ շարժվող երկրում։ Մոլդովայի Հանրապետության տեղը եվրոպական ընտանիքում է»,- ասել է երկրի ղեկավարը։

Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ Քիշնեւը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության հանդեպ, քանի որ հանրապետությունը պետք է համերաշխ լինի Եվրամիության հետ։ Այսպես նա մեկնաբանել է Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալը։

Նախօրեին՝ հունիսի 23-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ Եվրամիության գագաթաժողովում համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։

«Համաձայնագիր։ Եվրախորհուրդը հենց նոր որոշում կայացրեց Ուկրաինային եւ Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել»,- գրել է Միշելը Twitter-ում։