Թուրքիան եւ Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակի հետ կապված տարաձայնություններ ունեն, բայց կողմերի միջեւ վստահություն կա, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Այո, մեր միջեւ շատ հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կան, այդ թվում եւ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Բայց մեր միջեւ վստահություն կա, Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է մեկ սեղանի շուրջ հավաքել Ռուսաստանին եւ Ուկրաինային»,- ասել է Չավուշօղլուն կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության ժողովում։

Նրա խոսքով՝ Անկարան ջանում է որքան հնարավոր է շուտ լուծել «հացահատիկի խնդիրը»՝ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու հետ կապված։ «Մոսկվայում մեր զինվորական պատվիրակությունը արդյունավետ հանդիպում է ունեցել։ Հիմա մենք ցանանում ենք «հավաքել» Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի պատվիրակություններին Ստամբուլում, ստեղծել մեխանիզմ»,- ընդգծել է նա։

Մինչ այդ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  տեղեկացրել էր, որ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում որոշակի առաջընթաց կա, բայց մնում են տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիան «հացահատիկի հարցում» «դրական քայլեր» է սպասում առաջիկա օրերին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել էր, որ եթե Մոսկվան եւ Կիեւը «հացահատիկի խնդրի» շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն, կստեղծվեի «անվտանգության գոտի» Ուկրաինայի ջրերից դուրս։