ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ բացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 80-րդ նիստը, որը դեմ առ դեմ անցկացվում է Մոսկվայում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր հանդիպումը կայանում է Պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Համատեղ աշխատանքի տարիների ընթացքում ձեւավորվել է վստահելի հարաբերությունների մթնոլորտ՝ նպաստելով Համագործակցության երկրների զինված ուժերի միջեւ ավանդական ուղղությունների ամրապնդմանը եւ փոխգործակցության նոր ոլորտների զարգացմանը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով, միջոցառման ձեւաչափը հնարավորություն է տալիս ընդլայնել ԱՊՀ շրջանակներում գործընկերային հարաբերությունների միջակայքը, ինչպես նաեւ արդյունավետ որոշումներ ընդունել՝ ի շահ ռազմական անվտանգության ապահովման։

«Դեմ առ դեմ հանդիպման անցկացումն ընդգծում է մեր հանդիպումների կարեւորությունը ռազմաքաղաքական բարդ պայմաններում»,- հավելել է ՌԴ գերատեսչության ղեկավարը։