Ֆրանսիացի գործարար եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերին, որը երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում 167-րդ տեղն է զբաղեցնում, մահացած են գտել Փարիզի հյուրանոցներից մեկի դիմաց։ Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Բժշկական լաբորատորիաների Biogroup խոշորագույն ցանցի ղեկավար Ստեֆան Էյմերին մահացած են գտել Փարիզում, 52 տարեկան հասակում։ Նրան գտել են չորեքշաբթի օրը Փարիզի հյուրանոցներից մեկի դիմաց, ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել»,- աղբյուրին է մեջբերում գործակալությունը։

2021 թվականին Challenges տնտեսական ամսագրի տվյալներով՝ Էյմերը զբաղեցնում էր Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց 167-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն եվրո։