Միացյալ Նահանգներում տանտիրուհին դեմ առ դեմ է դուրս եկել իր տուն մտած արջի հետ, հայտնում է KOVR-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆորնիա նահանգում գտնվող Նորթ Լեյք Թահո քաղաքում հունիսի 16-ին: Տանտիրուհին դուրս է եկել աղբը թափելու եւ մոռացել է փակել տան դուռը: Երբ կինը վերադարձել է, արջը հարձակվել եւ հարվածել է նրան: Կնոջը հաջողվել է պայքարել արջի հետ եւ զանգահարել 911:

Դեպքի վայր ժամանած իրավապահները կենդանուն հայտնաբերել են ամերիկուհու տան մոտակա ծառի վրա եւ զանգահարել Կալիֆորնիայի ձկան եւ վայրի բնության պահպանության վարչություն։ Կազմակերպության մասնագետներին հաջողվել է բռնել հսկային։