Իռլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է տան տարբեր սենյակներում մահացած ամուսինների դիեր, հայտնում է UPI լրատվականը եւ հավելում, որ տարեց ամուսինները մահացել են ավելի քան մեկ տարի առաջ:

Ըստ քննիչների՝ 82-ամյա Նիկոլաս Սմիթը եւ նրա 79-ամյա կինը՝ Հիլարին, մահացել են 2020 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերին: Բավականին մեկուսացված ապրելակերպ ունեցող ամուսիններին վերջին անգամ այդ ժամանակ են նկատել։ Զույգը ծագումով Անգլիայից է եղել, սակայն թոշակի անցնելուց հետո տեղափոխվել է Իռլանդիա եւ տուն գնել:

Տեղի բնակիչները կասկածել են, երբ նկատել են, որ տեւական ժամանակ մեքենան չի շարժվել, իսկ այգին մոլախոտերով է ծածկված եւ դիմել են ոստիկանություն: Միեւնույն ժամանակ, բնակիչների մի մասը մտածել է, թե զույգը վերադարձել է Անգլիա:

Ոստիկանությունը մահված քրեական վարկած չի քննարկում եւ տուն ներխուժելու վերաբերյալ նշաններ չկան: Քննիչները փորձում են հասկանալ, արդյոք զույգի մահվան պատճառը կորոնավիրուսային վարակն է: