Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)  խորհրդի հերթական նիստին:

Փոխվարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը:

Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը: