Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, թարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հարությունյանը Նորաուսի նախկին գյուղապետն է։