Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

 

 

<p style="margin: 0px 0px 1em; padding: 0px; font-family: " ghea="" grapalat",="" "arian="" amu",="" "arial="" sylfaen,="" sans-serif;="" font-size:="" 14px;="" text-align:="" justify;"="">Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 5 քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։