SADA-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը NEWS.am-ի հետ զրույցում խոսել է ստարտափների, միաձուլումների և ձեռքբերումների մասին, անդրադառնում խնդիրներին, որոնք ունենում են հայկական ստարտափները, ինչպես նաև SADA-ի կողմից վերջերս կատարված ձեռքբերմանը։ Մանրամասները կարդացեք ստորև։

Ստարտափների մեծ մասը ինչ-որ պահի պետք է ընտրի իր զարգացման հետագա ճանապարհը. կա՛մ իրենք գնվում են մեծ ընկերությունների կողմից, որոնք մենք կոչում ենք M&A (Mergers and acquisitions),կա՛մ իրենք IPO են անում: Կներկայացնե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում M&A-ը:

M&A-ի մեծ միտում կա աշխարհում, այն շատ կարեւոր է կորպորատիվ ստրատեգիայի համար: Վերջերս աշխարհում հետաքրքիր ստարտափները գնալով աճում են: Մեծ եւ միջազգային ընկերությունները միշտ հետեւում եւ ուսումնասիրում են, թե ինչ հետաքրքիր ստարտափներ եւ ընկերություններ կան, որպեսզի իրենք կարողանան դրանց աճն արագացնել եւներդրումներ անել: Այն ստարտափներն էլ, որոնք շատ հզոր են կարող են դուրս գալ միջազգային շուկա եւ IPO անել, սակայն M&A-ի միտումը շատ ուժեղ է եւ արագանում է:

Մեծ կազմակերպությունը, երբ գնում է փոքր կազմակերպություններ, ի՞նչ է փորձում գտնել նրանց մեջ եւ ձեռք բերել այդ ընկերությունների հետ միասին:

Մեծ ընկերությունները մի քանի թեմա են դիտարկում՝ առաջինը մտավոր սեփականությունն է, որպեսզի հասկանա, թե որքան երկար կարող են տեւել ներդրումները, երբ այն կարող է դուրս հանվել շուկա: Երկրորդը ձեռքբերման տաղանդն է, որ շատ կարեւոր է, քանի որ ընկերությունները փորձում են դիտարկել՝ հնարավո՞ր է այդ տաղանդը ձեռք բերել բնական եւ օրգանիկ ձեւով:Երրորդն արդեն շուկա դուրս գալն է: Ենթադրենք՝ ընկերությունը գալիս է Բրազիլիա, Չինաստան կամ Ավստրալիա կամ մեկ ուրիշ երկիր, որտեղ շուկան շատ հզոր է ու շատ հնարավորություններ կան: Թվեցի երեքը, բայց շատ գործոններ կան, որոնք ընկերություններն իրենք կարեւորում են, որպեսզի ներդրում անեն M&A-ի միջոցով:

Փոքր ստարտափին ի՞նչ առավելություն է տալիս գնված լինելը մեծ կազմակերպության կողմից, ի՞նչ առավելություններ կանIPO-ի համեմատ:

IPO-ն շատ բարդ ու երկար գործընթաց է: Հազար ստարտափներից, երևի թե, մեկը կարող է դուրս գալ IPO միջազգային շուկայով:IPO-ն շատ բարդ ու կոմպլեքս գործընթաց է, ներդրումներ պետք է ունենաս, որ դուրս գաս շուկա եւ միջազգային ներդրողներիհասնես: Հավանականությունը մեծ է, որ լավ ստարտափները կարող են ծրագիրը ստեղծել եւ լավ արդյունքներ ունենալ M&A-ի համար: Ավելի շատ acquisitions-ի՝ ձեռքբերումների, քան mergers-ի՝ միաձուլումների համար, որովհետեւ միաձուլումները սովորաբար լինում են այն ընկերությունների համար, որոնք իրար հավասար են, չափով եւ եկամուտով նման են, կամ էլ երկուսն էլ ունեն հետաքրքիր բալանս իրենց մեջ: Ձեռքբերումների գործարքները լինում են, երբ սովորաբար մեծ կամ միջազգային ընկերությունները գնում են փոքր ընկերությանը վերը՝ նշված գործոնները հաշվի առնելով: Փոքր ընկերությունների համար շատ մեծ հնարավորություն է շուկա դուրս գալու համար: Իրենք կարողանում են ներմուծվել այդ ստարտափ մեծ ընկերության մեխանիզմների եւ գործընթացների մեջ; Սովորաբար, եթե այս ամենը լավ ծրագրված է, մեծ հնարավորություն է լինում ստարտափի համար, եւ առհասարակ երկու կողմերի գործընկերներն էլ շատ լավ արդյունք են տեսնում:

Չկա՞ ռիսկ, որ այդ փոքր ընկերությունն ինչ-որ իմաստով կարող է կորցնել իր արտադրանքը:

Անշուշտ կա: Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ ռիսկը միշտ կա: Երբ որ մեծ ընկերությունը դիտարկում էստարտափին, նույն կերպ էլ շատ կարեւոր է ստարտափի համար հասկանալը, թե ո՞վ է ուզում իրեն գնել եւ ո՞ւր են ուզում գնալ: Ձեռքբերումն ի՞նչ նպատակ է հետապնդում եւ ի՞նչ ռիսկերի են իրենք գնում: Եթե իրենց սկզբնական տեսլականը պետք է փոխվի, արդեն իսկ մեծ ռիսկ է, իրենք պետք է հասկանան դա եւ շատ կոնկրետ ձեւով կա՛մ ընդունեն, կա՛մ համարեն անընդունելի:

Իրենք մի՞շտ են կարողանում գնահատել այդ ռիսկերը մինչեւ գնվելը:

Դժվար է ստարտափների համար, որովհետեւ սովորաբարմանրամասն ուսումնասիրությունը կատարվում է մեծ ընկերության միջոցով: Ստարտափները սովորաբար կարծում եմ՝ այդ մեծ ուժը չունեն, բայց խորհուրդ կտամ, որ անպայման հարցնեն, թե ի՞նչ փոփոխություն է լինելու իրենցեւ իրենց թիմերի համար, ի՞նչ մարտավարություն է լինելու եւ փոփոխություններն ինչպե՞ս կարող են ազդել իրենց վրա: Սովորաբար մեծ ընկերությունները փորձում են ագրեսիվ եւ դրամատիկ փոփոխություններ չանել՝ հատկապես սկզբնական շրջանում, որպեսզի լինի բնական կերպով, ստարտափը թիմը ինտեգրվի: Բայց ժամանակի ընթացքում, իհարկե, փոփոխություններ կլինեն, եթե դու 50 հոգանոց ստարտափ էիր, իսկ այժմ արդեն քեզ գնել է ընկերություն, որն ունի 10-15 հազար աշխատակից:

Ստարտափը պետք է միայն հարցե՞ր տա, թե՞ կարող է նաեւ այդ ամենը վավերացնել, որ իրեն ապահովագրի ինչ-որ խնդիրներից:

Այստեղ, իհարկե, սովորաբար օգնում են այդ համապատասխան մասնագետները, որոնք կարող են շատ լավ գնահատել ռիսկերը եւ հնարավորությունները: Անհրաժեշտ է,  որ մենք նաեւ խոսենք ընդհանուր ֆինանսական էկոսիստեմի մասին, որը շատ կարեւոր է ամբողջ աշխարհում: Այն օգնում եւ արագացնում է բոլոր այս տեսակի հարցերը, որպեսզի երկու կողմերն էլ հասկանան՝ ինչ է կատարվում այդ գործընթացի ժամանակ, որովհետեւ սովորաբար կենտրոնանում են միայն գնի եւՏՏ հարցերի վրա, որոնք իրականում շատ նեղ ձեւով որոշում են եւ կարող են մեծ խնդիրների բերել:

SADA ընկերությունը, որ Դուք ներկայացնում եք, վերջերս M&A-ի հաջող փորձ է ունեցել: Կպատմե՞ք դրա մասին, ի՞նչ ընկերություն եք ձեռք բերել եւ ինչո՞ւ:

Մենք ձեռք բերեցինք մեր գործընկերոջըՀնդկաստանում: Մեր գրասենյակը հիմնվեց 2021 թվականի դեկտեմբերին՝ շատ հաջող եւ արագացած կերպով: Մենք իրեն ճանաչում էինք շատ երկար ժամանակ, ինչը շատ օգնեց: Կուզեինք այս փորձը նաեւ Հայաստանում ունել: Հայաստանում մենք կարողանում ենք այդ ընկերությունն աճեցնել եւ ներդրումներ անել:Մեզ համար այդ ընկերությունը ձեռքբերման տաղանդ է, որը շատ կարեւոր է հնդկական շուկայում: Կարեւոր է իրենց մշակույթը մեր ընկերության հետ, մեր հարաբերությունները, մտածելակերպը, երկար ժամանակ իրենք SADA-ի հետ աշխատել են, իրենք մեզ լավ հասկանում էին, մենք իրենց գիտեինք: Սա շատ օգնեց, որ հաջող ստացվի ձեռքբերման գործարքը:

Արդյունքում իրենց աշխատանքի մեջ շա՞տ բան փոխվեց:

Մենք փորձեցինք կատեգորիկ, մեծ,բացասական փոփոխություններ չանել: Մենք գնահատում էինք այն մշակույթը, որը իրենք ստեղծել են: Իրենք շատ ծանոթ էին մեր պայմաններին, ինձ թվում է այդ փոփոխությունները, որոնք իրենք զգացին, դրական էին՝ ավելի մեծ ընկերության ենթակառուցվածքներ, մեխանիզմներ, գործընթացներ, ֆինանսավորում եւ այլ շատ բաներ, որոնք, այսպիսով` ավելիարագացան եւ ավելի մեծ կայունություն տվեց իրենց: Մենք շատ զգայուն ենք խոշոր բացասական փոփոխությունների նկատմամբ, փորձում ենք կատեգորիկ ձեւով չմոտենալ այդ հարցերին:

Հայաստանյան ստարտափները Ձեր կարծիքով որքանո՞վ են հետաքրքիր խոշոր կազմակերպությունների համար, եւ հաճա՞խ է լինում, որ ձեռք բերվեն հայաստանյան ստարտափները:

Ինչքան շատ են իմանում հայկական ստարտափների մասին, այնքան, իհարկե, հնարավորությունները բազմանում եւ մեծանում  են: Հայկական ստարտափների խնդիրն այն է, որ իրենք դեռ լայնորեն ճանաչված չեն միջազգային շուկայում,իսկ մրցակցային հարաբերությունները շատ մեծ են բոլոր երկրների ընկերությունների համար, տարեկան հարյուրավոր նոր ստարտափներ են լինում, որոնք ինչ-որ կերպ պետք է պայքարեն ֆինանսական հնարավորությունների եւ M&A-ի համար: Եթե մեկը հասկանա, թե ինչ կա Հայաստանում եւ ժամանակն ու ամեն ինչ ծախսի, որ ուսումնասիրի այստեղի էկոսիստեմը, ապաշատ հնարավորություններ կան: Հարց է նաեւ, թե ինչ է անում հայկական ստարտափ էկոսիստեմը, որպեսզի կարողանա արագորեն ապրանքանիշ ստեղծել միջազգային շուկայի համար եւ ավելի լավ ճանաչվի:

Ի՞նչ պետք է անի հայկական ստարտափների էկոսիստեմը դրա համար:

Իհարկե, քանակն արդեն օգնում է: Դրսից շատ վենչուրային ֆոնդեր են գալիս, հետաքրքրություններ են լինում: Վերջերս կան շատ M&A-ի համար ընկերություններ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ հայկական ստարտափների հետ, բայց սա նոր սկզբնական էտապն է, եւ շատ կարեւորէ, որ այն արագացվի, ուժեղացվի, լինի պետական մակարդակով մտածելակերպ, թե մենք ինչպես պետք է ուժեղացնենք հայկական ստարտափները եւ ինչ հնարավորություն կա դա զարգացնելու համար օրինակ՝ Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում, Նյու Յորքում, Լոնդոնում, Հոնկոնգում, որտեղ մենք ունենք մեր կապերը եւ օգտագործենք նաեւ սփյուռքի կապերը: Բայց բացի դրանից, դուրս գանք ավելի բարձր մակարդակի՝ ավելի խոշոր ներդրողների համար: Եթե լինեն մի քանի խոշոր ձեռքբերողներ, ապահայկական ստարտափը կարող է հայտնվել M&A-ի քարտեզի վրա, որը մեծ հնարավորություն կտա զարգանալու համար: