ԱՊՀ երկրները հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանում կստեղծեն, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մարդասիրական ականազերծման համատեղ ստորաբաժանման ձեւավորման եւ վերապատրաստման համար գործնական միջոցառումներ են սահմանվել։ Խորհրդի 80-րդ նիստի գործնական եւ կառուցողական բնույթը հերթական անգամ հաստատել է, որ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափով պաշտպանական եւ ռազմական փոխգործակցությունը հետեւողականորեն զարգանում է, եւ մեր բազմակողմ կապերն ավելի են ամրապնդվում»,- ասել է նա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

Շոյգուն հավելել է, որ Նախարարների խորհուրդը աջակցել է ԱՊՀ ձեւաչափում «Խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար» մեդալի ստեղծմանը, որոշել է 2023 թվականին Ուզբեկստանում անցկացնել կադետների երկրորդ ռազմական մարզական խաղերը, ինչպես նաեւ հաստատել է Զինված ուժերի 2023 թվականի համատեղ գործունեության մի շարք միջոցառումներ։