Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

NEWS.am-ը ՊՆ-ից տեղեկանում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։