Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտնել է , որ ինքնամեկուսացվել է, քանի որ Արաբական Միացյալ Էմիրությութններ կատարած այցից հետո նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է AFP լրատվականը:

«Առայժմ ես ախտանշաններ չունեմ, սակայն կշարունակեմ ինքնամեկուսացված մնալ եւ այսպես ծառայել Սոմալիի ժողովրդին», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մոհամուդը եւ խնդրել ժողովրդին՝ հետեւել հանրային առողջության ուղեցույցներին:

Հայտնի է, որ Հասան Շեյխ Մոհամուդը, որը նախագահի պաշտոնում ընտրվել էր մայիսի 15-ին, ԱՄԷ կատարած իր առաջին արտասահմանյան այցից այսօր է վերադարձել:

66-ամյա Մոհամուդը նախկին ակադեմիկոս եւ ակտիվիստ է`ով 2012-ից 2017 թվականներին զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով`Սոմալիում կորոնավիրուսով վարակվել է 26 748 մարդ, որից 1361-ը՝ մահվան ելքով: