Թուրքիայում մեկ անձ է ձերբակալվել՝ երկրի հաչավ-արեւմուտքում բռնկված անտառային հրդեհների հետ առնչություն ունենալու կասկածով, հայտնում է Dünya թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Հրդեհը բռնկվել է Միջերկրական ծովի ափին գտնվող ափամերձ Մարմարիս քաղաքի հանգստավայրի մոտ եւ քամու պատճառով արագորեն տարածվել: Ինքնախոստովանական ցուցմունք տված բնակչին ոստիկանությունը բերման է ենթարկել ոստիկանություն:

Dünya թերթի տվյալներով՝ հինգշաբթի օրվա բարձր ջերմաստիճանն ու քամին արագորեն տարածելեն ավելի վաղ վերահսկողության տակ հայտնված կրակը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիայի հարավ-արեւմտյան շրջաններում բռնկվել էր տարածաշրջանի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհներից մեկը, որի հետեւանքով հուլիս եւ օգոստոս ամիսներին ոչնչացվել էին հարյուրավոր հեկտարների հասնող անտառներ: