«Հյուսիսային հոսք 2» գազատարի գերմանական հատվածը կարող է վերակառուցվել` Բալթիկ ծովում գտնվող լողացող LNG տերմինալին միացվելու նպատակով, հայտնում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը եւ հավելում, որ նման ծրագրերն ուսումնասիրում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։

Տեղեկությունների համաձայն՝ գազատարի գերմանական հատվածը կարող է ազգայնացվել եւ անջատվել գազատարի մնացած հատվածից, ինչը քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ հանդիպման ընթացքում: Այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի բնական գազն ուղղակիորեն տեղափոխել երկրի հարավ:

Փորձագետների կարծիքով այս փոփոխությունը կարող է բնապահպանական խնդիրներ առաջացնել՝ քանի որ գազատարն անցնում է բնապահպանական գոտիով:

Վերոնշյալ լուրերը չեն մեկնաբանվել Կրեմլի կողմից:

Գերմանական Deutsche Welle պարբերականը նշել է, որ Բեռլինում անհանգստանում են ռուսական պատասխան միջոցներից, ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունում գերմանական ընկերությունների օտարումը: