Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են, որ Խորվաթիան կմիանա եվրո արտարժույթ օգտագործող երկրների խմբին՝ դրանց թիվը հասցնելով 20-ի, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

«Եվրոն մեր ընդհանուր ճակատագրի դրամական արտահայտությունն է եւ մեր եվրոպական երազանքի մի մասը: Այժմ այդ երազանքն իրականանում է Խորվաթիայի համար», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով նախագահում էր դաշինքի առաջնորդների գագաթնաժողովը Բրյուսելում:

Հայտնի է, որ ԵՄ օրենսդիրների եւ Եվրոպական կենտրոնական բանկի հետ բանակցություններից հետո գործընթացը հուլիսին կավարտվի՝ ակնկալվող 3 օրենսդրության ընդունմամբ, որոնք հնարավորություն կտան իրականացնել արտարժույթի փոփոխությունը: