Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ երեկոյան Անկարայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, հայտնում է Haberler-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը»՝ նկատի ունենալով քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ «Քրդական բանվորական կուսակցությանը»:
Հայտնի է, որ ՊՆ նախարարների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը:
Լրատվամիջոցների տեղեկություններով`հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ի եւ տարածաշրջանային պաշտպանության ոլորտում համագործակցության, անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ`հատկապես Ուկրաինայի հարցում: Թուրքիայի ՊՆ նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ բոլոր ոլորտներում շարունակվում են ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում շեշտվել է նաեւ, որ կընդլայնվի ռազմական պատրաստության ոլորտում համագործակցությունը: