Մոտ 2000 ներգաղթյալներ փորձել են հատել իսպանական Մելիլյա անկլավը, ինչը երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո առաջին դեպքն է, հայտնում է AFP լրատվականը:

Իսպանիայի կառավարության տեղական պատվիրակությունը նշել է, որ փախստականներից 500-ին հաջողվել է անցնել սահմանային հսկողության գոտի, իսկ 130-ին՝ Մելիլա:

Մարոկկոյի իշխանությունը մեծ թվով ուժեր է կուտակել սահմանին, որտեղ հինգշաբթի օրը բախում է տեղի ունեցել փախստականների եւ անվտանգության ուժերի միջեւ. մահացել է 5 մարդ: Մի քանի ոստիկաններ եւ փախստականներ տեղափոխվել են Մելիլայի մոտ գտնվող Նադոր քաղաքի հիվանդանոց:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այս ամսվա սկզբին նախազգուշացրել էր, որ Իսպանիան չի հանդուրժի անօրինական ներգաղթի ողբերգությունը, որն օգտագործվում է որպես ճնշման միջոց եւ հավելել, որ փորձելու են անօրինական ներգաղթը ներառել ՆԱՏՕ-ի հարավային թեւի անվտանգության սպառնալիքների ցանկում: