Ֆրանսիայի հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքից հետո մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը։ Ցուցարարները երթով կշրջեն Երևանի փողոցներում, կգնան Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, կհնչեցնեն իրենց պահանջը, ապա կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ և կամփոփեն օրը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով եղել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: