ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն մարմինը հաջորդ շաբաթ արտահերթ բանավեճ կանցկացնի՝ քննարկելու Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների չարաշահումներն այն բանից հետո, երբ անցյալ տարի թալիբներն իշխանության եկան, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Բանավեճի համար դիմել են Եվրամիությունն ու Ֆրանսիան`նստաշրջանի ընթացքում: Նամակում ԵՄ եւ Ֆրանսիայի դեսպաները նշել են, որ խորապես անհանգստացած են թալիբների կողմից մարդու իրավունքների և աղջիկների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի աճող քայքայմամբ: Որպես օրինակ նշել են կրթության, աշխատանքի, տեղաշարժի եւ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքների սահմանափակումները եւ կոչ արել`այդ հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունելու հարցը դնել քննարկման:

«Բանաձեւի նախագիծը կներկայացվի որքան հնարավոր է շուտ»,- նամակում գրել են ԵՄ դեսպան Լոտտե Կնուդսենը եւ Ֆրանսիայի դեսպան Ժերոմ Բոննաֆոնը։